Հայաստանի 5 բռնցքամարտիկները Ուկրաինայի Խերսոն քաղաքում մեկնարկած Միկոլի Մանգերայի 15-րդ միջազգային մրցաշարը մեկնարկել են հաղթանակով:
Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան տեղեկացնում է, որ 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանի եւ 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանի օգտին հաղթանակ գրանցվել է առանց մենամարտի:
Բանն այն է, որ վիճակահանությամբ նրանց բաժին հասած մրցակիցները եղել են ադրբեջանցիներ, որոնք անհայտ պատճառով չեն ներկայացել ռինգ:
