fbpx
Հասարակություն

Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի են ծեծել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Ermenihaber-ի հաղորդմամբ՝ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթը հայտնում է, որ օրեր առաջ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից մի հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել։

Երիտասարդի մայրը թերթին տեղեկացրել է, որ ադրբեջանցիները սկզբում հարցեր են տվել Ղարաբաղյան հակամարտության մասին, ու թեև ստացել են «նման հարցերով չենք հետաքրքրվում» պատասխանը, անցել են գրոհի։

Սոցցանցերում ադրբեջանցիները խմբակային ծեծի տեսանյութը տարածել են։

https://www.youtube.com/watch?v=rO27wINqjsg&feature=emb_logo

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Ներքին գործերի նախարարությանը:

«Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/gpaylan/posts/3156112571145304?__xts__[0]=68.ARAijeWvoJEXgbnlc-LJ0csYVu5QfNrqGAOmuYud85u7LlnxmJAPgict0I_hgszsnvNXUIGIqATgEbaoYfxl9l_y_zTZ6EjJ_3YaRH4gZ-6gMtS64UZvYq1dt2D9yIeqW4sB5IfmExkXGmR4NQueiAics0ZSjieI5wz6XpmFf12BdDV6jCgo2veXd4BqsXZ-CJM7O2QV4TSbPQK8Qz_ogaCzLbPja4eXPw8livOA3oDTMnoFG1CQxIw3UIO6VVcE4uDhNBZNuE1FkIGi8IbJufO50qddo4i1oZu-vg39xoGQnp4alXvfX5VZZdsoawBQR6BRhlYd7-51VbdcahofVqoRXRhAWViSwBI8tyvCLBNsFA&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ