Մայիսի 5-ին՝ ժամը 10:55-ին, ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաձոր գյուղի վարչական տարածքում, Ա. Վահանյանը տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս է եղել, երբ ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են իր ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ-ն:
Դեպքի վայր մեկնած Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, Ա.Վահանյանը (ծնված1971թ.) Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղի վարչական տարածքում` իրեն պատկանող նռան այգում «КТЗ-90» մակնիշի թրթուռավոր տրակտորով, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով, կրակել են տրակտորի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։