fbpx
Արցախ

Ադրբեջանի ԱԳՆ-ի ջղաձգումները Արցախի անկախության օրվան ՀՀ արձագանքի առիթով

Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը «լուրջ վնաս է հասցնում» Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերին՝ շնորհավորելով Արցախի Հանրապետության անկախության օրը:

«Այն, որ Հայաստանի վարչապետը և նախագահը շնորհավորել են խամաճիկ անջատողական ռեժիմին… այսպես կոչված «անկախության օրվա» առթիվ, այդ երկրի ագրեսիվ քաղաքականության վառ և անթաքույց նշան է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Դրանում նշվում է, որ Հայաստանի ղեկավարության անհիմն հայտարարությունները և քայլերը ուղղված են համոզելու սեփական ժողովրդին «իրենց անօրինական գործողությունների իրավացիության մեջ»:

«Հակառակ դեպքում ինչպես կարելի է բնորոշել «անկախության տոն» նշելը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքի մի հատվածում, որի «անկախությունը» չի ճանաչել աշխարհի ոչ մի պետություն»,- ասվում է ԱԳՆ տեքստում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ