Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը մեկնել է Իրան, որտեղ հանդիպումներ է ունենալու Իսլամական Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։
Բաքուն չի հայտնում, բայց այլ աղբյուրներից հայտնի է, որ օրակարգում են նաև Ադրբեջանն ու Իրանը միացնող երկաթուղու շինարարության հարցերը։ Ադրբեջանական կողմում երկաթգիծը հասցված է մինչև Իրանի սահման ու կամուրջով անցկացված է։ Իսկ իրանական կողմում այդ աշխատանքը դանդաղում է։
Այս երկաթուղու կառուցման դեպքում բեռները հնարավոր կլինի Իրանի հարավից հասցնել մինչև Ռուսաստան, այնտեղից՝ Եվրոպա։


