Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլլաեւան հայտարարել է, որ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իրավունք ունի Բաքվում մասնակցել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը Չելսիի դեմ, չնայած երկրների միջեւ եղած լարվածությանը:
«Ադրբեջանում շատ սպորտային իրադարձություններ են տեղի ունեցել, որոնց մասնակցել են հայ մարզիկները: Սպորտը քաղաքականությունից դուրս է », – ասել է Աբդուլաեւան:
Նշենք, որ ավելի վաղ, Մխիթարյանը բաց էր թողել Եվրոպա լիգայի խմբային փուլի ընթացքում «Ղարաբաղ»-ի հետ Բաքվում կայացած հանդիպումը :

