Ադրբեջանի արտաքին գործերի արդեն նախկին նախարար Էլմար Մամեդյարովին պաշտոնից հեռացնելուց հետո երկրի նախագահ Իլհամ Ալիևի արագ նշանակել է նոր նախարարի։
Ալիևի հրամանագրերից մեկով՝ Ադրբեջանի կրթության նախարար Ջեյհուն Բայրամովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ԱԳ նախարարի պաշտոնում։
Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը։
Նշենք, որ նորանշանակ ԱԳ նախարարը մասնագիտությամբ տնտեսագետ է, աշխատել է հարկային համակարգում։ Նա ստացել է նաև իրավաբանական կրթություն, իսկ վերջին 7 տարիներին աշխատել է որպես կրթության նախարար։ Բայրամովը դիվանագիտական փորձ չունի։