Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նոր մանրամասներ է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից Մարտակերտում քաղաքացիական անձի զոհվելու դեպքի վերաբերյալ:
«Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.):
- Ուղիղ 30 տարի առաջ ծնվեց Արցախի Հանրապետությունը
- Արցախի Հանրապետությունը կշարունակի հետևողական ջանքեր գործադրել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ
Տեղում աշխատում են իրավապահ մարմինները:
Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

