fbpx
Առողջապահություն

Դելտա շտամից ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներում առյուծներ և վագրեր են մահացել

shera lion aryuc

Covid-19-ի Դելտա շտամից ԱՄՆ-ի կենդանաբանական այգիներում առյուծներ և վագրեր են մահացել։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։

Սմիթսոնյան ազգային կենդանաբանական այգու աֆրիկյան առյուծ Շերան, հավանաբար մարդկային աղբյուրից վարակվել է դելտա շտամով։ Նա անտարբեր էր և անընդհատ քնի մեջ: Նա չէր ուտում կամ խմում: Եվ նրա երիկամների խանգարում են հայտնաբերել:

Անձնակազմը անհանգստացած էր. Արդյո՞ք նա շատ էր տառապում: Պետք է նրան արթնացնե՞ն: Թե՞ պետք է նրան էվթանազիայի ենթարկեն:

Անցյալ ամիս դա վճռորոշ իրավիճակ էր, քանի որ կենդանաբանական այգին պայքարել է կորոնավիրուսի վտանգավոր բռնկման դեմ,՝ վարակելով առյուծների և վագրերի։ Առյուծներից երեքը լուրջ առողջական վնասվածքներ են ստացել։ Վիրուսը սպանել է 16-ամյա Շերային, ով 14 տարի կենդանաբանական այգում էր:

Դա ամերիկյան կենդանաբանական այգներում կորոնավիրուսի ամենաուժգին բռնկումներից մեկն էր, որի հետևանքով առյուծի առաջին մահվան դեպքը գրանցվեց ԱՄՆ-ում։

lion aryuc

Աշխարհի այլ անկյուններում ևս մեծ կատուների վարակներ է նկատվել։ Հունիսին Հնդկաստանի Վանդալուր կենդանաբանական այգու երկու առյուծներ մահացել են կորոնավիրուսով վարակվելուց հետո: Հունվարին Պակիստանի Լահոր քաղաքի կենդանաբանական այգում մահացել են վագրի երկու սպիտակ ձագեր: Իսկ Միացյալ Նահանգների մեծ կատուները հիվանդացել են:

ԱՄՆ Ազգային կենդանաբանական այգին կարծում է, որ իր կենդանիները, հավանաբար, վարակվել են իրենց խնամողներից մեկի կողմից, ով ունեցել է վարակ՝ առանց որևէ ախտանիշի:

Ավելի կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուրից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ