Հայաստանի Միգրացիոն ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է.
«ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ԵՎՍ 20 ՎԿԱՅԱԳՐԵՐ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ____________________ Բնակարանի գնման ևս 20 վկայագրեր հանձնվեցին Ադրբեջանից բռնագաղթած և 30 տարի անօթևան մնացած ընտանիքներին։ Կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով և ելնելով այն հանգամանքից, որ շահառուները հիմնականում տարեց փախստականներ են, Միգրացոին ծառայության աշխատակիցները անձամբ հասցրին վկայագրերը բնակավայրեր։ Այսպիսով, ծրագրի առաջին փուլի շահառու 112 ընտանիքներից 41-ն արդեն ստացան բնակարան գնելու իրենց փաստաթուղթը։ Հիշեցնենք, որ մարտի 4-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքները նախարար Սուրեն Պապիկյանը ծրագրի շահառու առաջին քսան ընտանիքներին հանձնեց բնակարանի գնման վկայականներ»:
Հայտարարության սկզբնաղբյուրն ու դրան կցված նկարները կարող եք տեսնել ներքևի հղումով:
https://www.facebook.com/media/set/?set=a.2974381099288846&type=3

