Ադրբեջանն արգելել է ԵԽԽՎ պատգամավորների մուտքը իր տարածք

Ադրբեջանի իշխանությունները «պերսոնա նոն գրատա» են հայտարարել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բոլոր պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել կազմակերպությունում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չվավերացնելու որոշմանը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն:

Ըստ Հաջիզադեի, եթե խորհրդարանականները ցանկանան այցելել Ադրբեջան մինչև ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների վերականգնումը, նրանց մուտքը կարգելվի։

Ամենաթարմ