fbpx
Աշխարհ

Ադրբեջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը պետության ղեկավարի վերահսկողության տակ է

Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ Իրադա Հուսեյնովան Ադրբեջանում հայտնում է, որ հիմա չի դիտվում կորոնավիրուսի հետ կապված համավարակային վիճակ, որն անհանգստացրել է ամբողջ աշխարհը:

Նա նշել է․ «Աշխարհն ընդգրկած նոր կորոնավիրուսի տարածումը երկրում կանխվել է, լիակատար վերահսկողության տակ են վերցվել սպառնալիք ներկայացնող միգրացիոն գործընթացները, դեպքերը, որոնք կարող են կարանտինային ընթացակարգ առաջացնել, բնակչության շրջանում բարձր մակարդակով լուսաբանման աշխատանք է կազմակերպված»։

Իրադա Հուսեյնովան  նաև հավելել է, որ կորոնավիրուսի վարակի հետ կապված իրավիճակը պետության ղեկավարի լուրջ վերահսկողության տակ է:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

Ազբյուրը՝ minval.az

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ