Ադրբեջանի ճանապարհների պետական գործակալությունը որոշել է մինչև տարեվերջ վճար սահմանել «Բաքու – Ալյաթ նավահանգիստ – Աստարա – Իրանի սահման» մայրուղով ավտոմեքենաների երթևեկության համար։ Անհրաժեշտ աշխատանքները, ըստ գործակալության ղեկավարի, արդեն իրականացվել են, փոխանցում է ադրբեջանական մամուլը։
Գործակալության ղեկավարի խոսքերով՝ երկրի կառավարությունն ու նախագահն արդեն ընդունել են այս առաջարկը, քանի որ համարվել է, որ կա նաև այս մայրուղուն այլընտրանք համարվող անվճար ճանապարհ։ Ըստ այդմ՝ մինչև տարեվերջ երկրի ղեկավարությունը փորձելու է վճարովի դարձնել այդ մայրուղու 172 կմ ձգվածությամբ հատվածը։
Ընդհանուր առմամբ այս մայրուղին ձգվում է 295 կմ, և ըստ Google Maps քարտեզի, այն կարելի է մեքենայով հաղթահարել մոտ 3 ժամում։ Դրա լիարժեք այլընտրանքն իրականում չկա Ադրբեջանում, մյուս ճանապարհները կառուցված են շրջանցումներով ու միևնույն է պարբերաբար հատվում են այս մայրուղու հետ։
Աղբյուր՝ https://www.shantnews.am