fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանը խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին, ակնարկելով՝ սեփական պայմանի մասին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու մասին։

Այս մասին գրում է RIA-ն։

Չնայած թշնամական պետությունը պատրաստակամություն է հայտնել հարաբերությունների նորմալացման, միևնույն ժամանակ ընդգծել է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անձեռնմխելիության մասին, ցանկանալով ակնարկել, թե, իբր, պետք է Հայաստանը ճանաչի, որ Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս է կազմում։

Ինչպես Հայաստանի պետական գերատեսչությունները, այնպես էլ Արցախի բազմիցս հայտարարել են, որ Արցախի անկության միջազգային ճանաչումը քաղաքական առաջնահերթություն է և բացառվում է ցանկացած կարգավիճակով Ադրբեջանի կազմում հայտնվելը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ