ria

  • Դոնբասի ՊՆ խոսնակը կոչ է անում քիմիական զենք կիրառել Մարիուպոլում, RIA-ն էլ սա տարածում է

    Դոնբասի ՊՆ խոսնակը կոչ է անում քիմիական զենք կիրառել Մարիուպոլում, RIA-ն էլ սա տարածում է

    ՌԴ պետական լրատվամիջոց RIA-ն, մասնակից դառնալով միջազգայի հանցագործության կոչին, հաղորդում է, որ Բասուրինը, որը ինքնահռչակ Դոմբասի պաշտպանության նախկին նախարարն է և խոսնակը, կոչ է անում կիրառել քիմիական զենք Մարիուպոլի ինքնապաշտպանական ուժերի վրա: Այսինքն այս ցեղասպանների չարագործությունները, չպատժվելու պատճառով, սահմաններ չեն ճանաչում: Նրանք կարող են նաև կիրառել արգելված զինատեսակներ: Մի օր էլ կարող են այսպես հայտնել,…

  • Ռուսական Բելգորոդ մարզում պայթյուններ են գրանցվել

    Ռուսական Բելգորոդ մարզում պայթյուններ են գրանցվել

    Ռուսական Բելգորոդ մարզում, որը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից ոչ այդքան հեռու, պայթյուններ են որոտացել։ Այս մասին գրում է RIA-ն։ Նշվում է, որ պայթյունները տեղի են ունեցել Կռասնի Օկտյաբր բնակավայրի շրջանում։ Մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը գրել է, որ պայթյունը մարդկային գործոնի արդյունք է։ Նրա խոսքով՝ բնակավայրից զոհեր կամ վիրավորներ չկան։ Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ից հայտնել էին,…

  • Ռուսաստանի ԶՈւ-ն հայտարարել է լռության ժամ

    Ռուսաստանի ԶՈւ-ն հայտարարել է լռության ժամ

    Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը այսօր՝ ժամը 10:00-ից, հայտարարել է լռության ժամ։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նման որոշում է կայացվել՝ ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքին։ Լռության ժամի ընթացքում կբացվի մարդասիրական միջանցք ու Կիևի, Մարիուպոլի, Խարկովի ու Սումի բնակիչները կկարողանան հեռանալ այդ քաղաքներից։

  • Նազարբաևի դուստրը վայր դրեց մանդատը․ Խորհրդարանը հաստատեց հրաժարականը

    Նազարբաևի դուստրը վայր դրեց մանդատը․ Խորհրդարանը հաստատեց հրաժարականը

    Ղազախստանի Խորհրդարանի Ստորին պալատն հաստատել է Դարիգա Նազարբաևայի հրաժարականը պատգամավորական մանդատից և լիազորությունների վայր դնելը։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշենք, որ Նազարբաևան Նուրսուլթան Նազարբաևի ավագ դուստրն է։ Ավելի վաղ Նազարբաևան երկրի ԿԸՀ դիմում էր ուղարկել, ըստ որի՝ հանձնաժողովը վճռել էր միջնորդություն ներկայացնել Ստորին պալատ, որտեսզի դադարեցվի նրա լիազորությունները։ Հիշեցնենք նաև, որ դրանից առաջ, երբ…

  • ԵԱՀԿ առաքելության անդամները հեռանում են Դոնբասից

    ԵԱՀԿ առաքելության անդամները հեռանում են Դոնբասից

    ԵԱՀԿ ներկայացուցիչները հեռանում են Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ Հանրապետություններին։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ նրանք շարժվել են Ռուսաստանի ուղղությամբ, որտեղից էլ արդեն կիրականացվի տարհանումը։ Ավելի վաղ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտն ասել էր, որ ցանկանում է հնարավորինս շուտ դուրս բերել ԵԱՀԿ ներկայացուցիչներին Ուկրաինայից։

  • Դոնբասի Հանրապետությունների սահմանների հարցը հստակեցված չէ․ Զախարովա

    Դոնբասի Հանրապետությունների սահմանների հարցը հստակեցված չէ․ Զախարովա

    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի սահմանների հարցին։ Նրա խոսքերը փոխանցում է RIA-ն։ Զախավորան նշել է, որ այդ Հանրապետությունների սահմանների հարցը դեռևս վերջնական հստակեցված չէ։ Նա ասաց, որ այդ հարցերը կքննարկվեն Ռուսաստանի և Դոնբասի հանրապետությունների միջև բարեկամության մասին համաձայնագրերի վավերացումից հետո։

  • ԵԱՀԿ գործող նախագահ Ռաուն այցելելու է Ուկրաինա, որից հետո՝ Ռուսաստան

    ԵԱՀԿ գործող նախագահ Ռաուն այցելելու է Ուկրաինա, որից հետո՝ Ռուսաստան

    Լեհաստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Զբիգնև Ռաուն առաջիկայում կայցելի Ուկրաինա, որից հետո՝ Ռուսաստան։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ Ռաուն փետրվարի 11-ին այցելելու է Ուկրաինայի արևելք։ Նա իր այցի ընթացքում լինելու է նաև Կիևում ու հանդիպելու է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ու ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբայի, ինչպես նաև՝ մի շարք այլ…

  • Ռուբինյանն ու Քըլըչը ժամանեցին Մոսկվա

    Ռուբինյանն ու Քըլըչը ժամանեցին Մոսկվա

    Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվա են ժամանել Հայաստանի ու Թուրքիայի հատուկ բանագնացները, ովքեր պետք է բանակցություններ վարեն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։ Այս մասին հայտնում է Ria-ն։ Նշվում է, որ նրանք ժամանել են Ռուսաստանի ԱԳՆ ընդունելությունների տուն։ Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից հանդես է գալիս ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, իսկ Հայաստանի շահերը ներկայացնելու է ԱԺ փոխնախագահ…

  • Իսկական սպանդ Ալթայում․ գնդակահարվել է ավելի քան 50 ձի

    Իսկական սպանդ Ալթայում․ գնդակահարվել է ավելի քան 50 ձի

    Ռուսաստանի Պետրոպավլովսկի շրջանի Ալեքսեևկա գյուղում ձիերի իսկական սպանդ է տեղի ուենցել․ անհայտ անձը գնդակահարել է 53 ձիու։ Այս մասին տեղեկանում ենք RIA-ից։ Նշվում է, որ ահազանգը ոստիկանություն տեղի է ունեցել հունվարի 9-ին։ Ձիերի տերն սա անողի վերաբերյալ ասել է, որ նա մարդ չէ, գազան է։ Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, իսկ վնասը…

  • Տոկաևն ասել է, թե երբ են Ղազախստանից դուրս բերվելու ՀԱՊԿ ուժերը

    Տոկաևն ասել է, թե երբ են Ղազախստանից դուրս բերվելու ՀԱՊԿ ուժերը

    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի խորհրդարանում հայտնել է, թե երբ են վերսկսվելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ Ղազախստանից դուրսբերման գործընթացը։ Տոկաևի խոսքերը փոխանցում է RIA-ն։ Ղազախստանի նախագահն ասել է, որ դուրսբերումը կսկսվի 2 օրից և կավարտվի ոչ ավել, քան դրանից հետո 10 օրվա ընթացքում։ Տոկաևը նշել է, որ երկրում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ, որը ձախողվել…

  • Սա գունավոր հեղափոխության փորձ չէր․ Ղազախստանի պետքարտուղար

    Սա գունավոր հեղափոխության փորձ չէր․ Ղազախստանի պետքարտուղար

    Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ շատ է խոսվում, թե այն նման է գունավոր հեղափոխության փորձի։ Այս հարցին անդրադարձել է Ղազախստանի պետքարտուղար Եռլան Քարինը։ Նա նշել է, որ նա համաձայն չէ այդ կարծիքի հետ ու տեղի ունեցողը գունավոր հեղափոխության փորձ չէ։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր իրադարձություն նման է ինչ-որ մի մեծ բանի մի մասի ու այն պահանջում…

  • Համակարգչային խաղերից կախվածությունն այսուհետ կհամարավի հիվանդություն

    Համակարգչային խաղերից կախվածությունն այսուհետ կհամարավի հիվանդություն

    Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը համակարգչային մոլախաղերից կախվածությունը պաշտոնապես ներառել է հիվանդությունների շարքին։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ մոլախաղային կախվածությունը ճանաչվել է որպես համակարգչային խաղերի նկատմամբ դրսևորված ավելորդ կիրք։ Միևնույն ժամանակ այս որոշմանը դեմ են արտահայտվել մի շարք երկրներում գործող խաղային ծրագրեր իրականացնող մի շարք ասոցիացիաներ ու ֆեդերացիաներ։ Նրանց տարածած համատեղ հայտարարության մեջ ասվում…

  • Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհերի թիվն անցել է 300-ից

    Ֆիլիպիններում թայֆունի հետևանքով զոհերի թիվն անցել է 300-ից

    Ֆիլիպիններում մոլեգնած Ria թայֆունի զոհերի թիվը հատել է 300-ի շեմը։ Այս մասին տեղեկանում ենք NDRRMC-ից։ Նշվում է, որ այս պահի դրությամբ թայֆունի հետևանքով զոհվել է 326 մարդ, 661-ը տուժել են, իսկ 37-ը համարվում են անհետ կորած։ Ըստ աղբյուրի՝ արդեն իսկ տարհանվել է 300 հազար մարդ։

  • Հրդեհ Աստրախանի հիվանդանոցում․ կան զոհեր

    Հրդեհ Աստրախանի հիվանդանոցում․ կան զոհեր

    Ողբերգական դեպք է գրանցվել Աստրախանի հիվանդանոցներից մեկում․ հրդեհի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկանում ենք RIA-ից։ Նշվում է, որ նախնական տվյալներով՝ հրդեհվել է թթվածին մատակարարող սարքը։ Ըստ աղբյուրի՝ Աստրախանի տվյալ հիվանդանոցում այժմ բուժում են ստանում քովիդով հիվանդ պացիենտները։ Հրդեհի ընթացքում շենքից տարհանվել է ընդհանուր 46 մարդ։ Փրկարարներին հաջողվել է մարել կրակը։

  • Առատ տեղումների պատճառներով Մոսկվայում տասնյակ չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել

    Առատ տեղումների պատճառներով Մոսկվայում տասնյակ չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել

    Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կրկին ձյան առատ տեղումներ են, որը թողնում է իր բացասական հետևանքները։ Այսպիսով, առատ տեղումների պատճառով արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է 30-ից ավել չվերթ։ Այս մասին հայտնում է RIA-ն։ Նշվում է, որ ընդհանուր ամենամեծ թվով չվերթներ հետաձգվել կամ չեղարկվել են «Դոմոդեդովոյում» (16 չվերթ)։