Բաքուն Լեռնային Ղարաբաղի հարցով հայց է ներկայացրել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ) ընդդեմ Երևանի՝ հիմնված «հազար էջանոց ապացույցների վրա»:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ տեղեկությունը ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը:
Տեքստում իբր հավաքված են «ապացույցներ՝ կապված Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքների գրեթե 30-ամյա բռնազավթման», ինչպես նաև «մարդկության դեմ այլ հանցագործությունների» մասին։
Մամեդովը հայտարարել է, որ, ելնելով միջազգային դատարաններում միջպետական բողոքների առանձնահատկություններից և նշված գործի ծավալից, Ադրբեջանի հայցն ընդդեմ Հայաստանի պետք է քննարկվի մի քանի տարվա ընթացքում։