Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։
Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նշվում է, որ ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն։
Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։
ՊՆ-ից տեղեկացնում են են, որ ժամը 09։20-ի դրությամբ, հակառակորդի ստորաբաժանումները տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է։
Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են։
Հայ-ադրբեջանական սահմանի մնացած հատվածներում իրադրությունը կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։