Ստոկհոլմի` աշխարհի խնդիրների ուսումնասիրման հարցերով համալսարանը (SIPRI) ամենամյա զեկույց է հրապարակել սպառազինության արտահանման վերաբերյալ:
Haqqin.az-ը հայտնում է, որ, զեկույցի համաձայն, Ադրբեջանը 2014-2018 թվականներին սպառազինության ներկրման ծավալով զբաղեցրել է 23-րդ տեղը աշխարհում: Նշված ժամանակահատվածում հիմնականում զենք է ներկրել Ռուսաստանից (51%), Իսրայելից (43%) և Թուրքիայից (2,8%):
Իսկ զենքի համաշխարհային հիմնական արտահանողները մնում են Ռուսաստանը և ԱՄՆ-ը: