Արցախի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված սահմանային իրավիճակի հետ։
- Գիշերը հակառակորդը կրակ է բացել, կիրառել ԱԹՍ․ հայկական կողմն ունի վիրավոր, իսկ թշնամին՝ առնվազն 5 զոհ
- Ադրբեջանի հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի․ Արցախի ՊՆ
«Մարտի 25-ի լույս 26-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել:
Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ մարտի 24-ին զբաղեցրած դիրքերում: Բանակցությունները նրանց ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են:
Մարտի 25-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած ՊԲ զինծառայողներից երկուսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, մեկ զինծառայողի վիճակը միջին ծանրության է, ևս տասներկուսինը` բավարար», – ասված է տարածված հաղորդագրության մեջ: