Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ իրավիճակը կրկին սրվում է:
Rustavi 2 հեռուստաալիքի հաղորդմամբ՝ տեղի հոգևորականներն ու զբոսավարներն ահազանգել են, որ Ադրբեջանը վերսկսել է վանքի ուղղությամբ ճանապարհի շինարարական աշխատանքները: Բավական քանակությամբ քարեր և տոպրակներով շինանյութ են տեղափոխել դեռևս մայիսին տեխնիկայի միջոցով փորված ճանապարհի մոտակա տարածք: Միաժամանակ արգելել են այցելուների մուտքը վանք:
Նշենք, որ երկար ժամանակ է՝ վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրը կռվախնձոր է դարձել Վրաստանի և Ադրբեջանի միջև: