fbpx
Քաղաքականություն

Ադրբեջանը 3 քայլ միջազգային իրավունքով պարտավոր է անել՝ առանց նախապայման

Ադրբեջանական կողմը ունի միջազգային իրավունքով պարտավորություններ, որոնք պետք է կատարի առանց նախապայման՝ ռուսական կողմի հսկողությամբ:

  1. Ադրբեջանական կողմը պարտավոր է զորքերը դուրս բերել ՀՀ տարածքից, հիշեցնեմ, որ խոսքը ՀՀ սուվերեն տարածքում գտնվող ադրբեջանակն շուրջ 1000 հոգանոց զորախմբի մասին է, ովքեր մեր տարածքում են 1 ամսից ավելի:
  2. Ադրբեջանը պետք է հայկական կողմին վերադարձնի բոլոր ռազմագերիներին, որը սահմանված է նաև նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի պայմանագրում: Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը այս կետը չի կատարում, կամ կատարում է մասամբ, այն էլ մեծ ջանքեր գործադրելուց հետո:
  3. Զորքերը դուրս բերել Շուշիից և Հադրութից:

Քանի որ հուլիսի 3-ին ռազմագերիների 15 հոգանոց խումբ ժամանեց հայրենիք՝ ականապատ քարտեզների դիմաց, մեր հանրության մեծամասնության շրջանակում առաջացավ տարակարծություն. մի մասի համար այս քայլը ողջունելի էր, իսկ մյուս մասի համար դատապարտելի: Այս պահին կարևոր է, որ գերիների վերադարձով ուրախացող մարդիկ չկտրվեն իրականությունից: Քանի որ որքան էլ որ քարտեզներ տալը նման պարագայում հասկանալի է, միևնույն է այդ քարտեզները մեծ կարևորություն ունեն նաև մեզ համար։

Անհրաժեշտ է  չդառնալ ռուս-ազերական պարտավորության և Պուտինի ձեռքով գրված խայտառակ և հակահայկական հրադադարի պայմանագրի թիրախ, որտեղ ռազմագերիներին բոլորը բոլորի դիմաց փոխանակելու մասը դառնում է  մեր խոսցելի կետը և այդ բերկրալի զգացման համար մենք սկսում ենք խոնարհվել ռուսական կողմի «մեծահոգության» առաջ։

Լիլիթ Խլղաթյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ