Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրությունից ու վաճառքից հետո աշխարհի միլիարդատերերի թիվը ավելացել է 9-ով։
Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Նշվում է, որ նրանց շարքում է նաև Moderna դեղագործական ընկերության ղեկավար Նուբար Աֆեյանը։
Ըստ Forbes-ի տվյալների՝ Աֆեյանի կարողությունն այժմ գնահատվում է 1,9 միլիարդ դոլար։
Moderna-ի արտադրած պատվաստանյութը հենց նույն անունով էլ կոչվում է՝ Moderna։