Միջին ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանի Կալայ-Նաու քաղաքից 40 կիլոմետր դեպի արևելք։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ։
Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունից։
Նշվում է, որ ցնցման օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։
Ավերածությունների, տուժածների ու զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։