Հունվարի 14-ից 16-ը Վիեննայում Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի և ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի գլխավորությամբ տեղի է ունեցել եվրոպական երկրներում և մի շարք միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հանդիպումը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից։
- Ժողովուրդը ձեզ չի ներելու, եթե իմանա, որ կարող էիք օգնել Ռուբինյանին, բայց չեք արել․ Վարդանյան
- Հայ-թուրքական հարաբերությունների ստեղծումը կարող է ավարտվել Հայաստանի ինքնիշխանության ձեռքբերմամբ․ Այվազյան
«Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, նախարարի ներկայացմամբ քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք վերագործարկման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում կայունության և անվտանգության բարձրացման, ինչպես նաև՝ Հայաստան-Թուրքիա կարգավորման ուղղությամբ ընթացող գործընթացների մանրամասները։
Կարևորվել է առկա համախոհության մթնոլորտում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների սպասարկմանն ուղղված առավել ակտիվ գործունեության ծավալումը», – ասվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։