Աֆղանստանի Ֆարահի նահանգում առնվազն 150 թալիբների և թմրանյութերի արտադրության 68 լաբորատորիա է ոչնչացվել զինյալների դիրքերին ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի և Աֆղանստանի զինված ուժերի կողմից հասցված համատեղ ավիահարվածների արդյունքում: Associated Press գործակալության հաղորդմամբ դրանք ահաբեկիչներին 1 միլիոն դոլարի եկամուտ էին բերում:
Սպանվել է 150 թալիբ, ևս 40-ը վիրավորվել է: Գործակալությունը չի նշում ավիահարվածների իրականացման օրը: