Աֆղանստանում հարսանիքի ժամանակ պայթյուն է որոտացել․ Կա առնվազն 63 զոհ

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում հարսանիքի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 63 մարդ զոհվել է, 180-ը ստացել վնասվածքներ։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նշվում է, որ ականատեսների խոսքով՝ պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից: Սակայն առայժմ որևէ ահաբեկչական խմբավորում պայթյունի համար պատասխանատվությում չի վերցրել:

Պայթյունի պատճառների ու պայթուցիկ սարքի ուժգնության մասին տեղեկություններ դեռ չկան։

Ըստ աղբյուրի՝ թաղամասը, որտեղ որոտացել է պայթյունը, հիմնականում բնակեցված է իսլամի շիա ուղղության հետևորդներով։

 

Ամենաթարմ