Աֆղանստանի Բարձրագույն դատարանը երկարացրել է նախագահ Աշրաֆ Հանի լիազորությունների ժամկետը մինչև ընտրությունների անցկացումը, որոնք հետաձգվել են:
Նախագահական ընտրությունները պետք է կայանային ապրիլի 20-ին, սակայն աֆղանական պաշտոնյաները պատրաստ չէին խորհրդարանական ընտրություններից հետո նոր համազգային քվեարկությանը: Քանի որ այդ ընտրությունների վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն, նախագահական ընտրությունները հետաձգվել էին մինչև հուլիսի 20-ը, այնուհետև՝ սեպտեմբերի 28-ը:
Ariana News-ը հրապարակել է դատարանի հայտարարությունը, որում ասվում է, որ նա «հետաձգել է նախագահ Հանի պաշտոնավարման ժամկետը մինչև նոր նախագահի ընտրությունները»:
«Գերագույն դատարանը հասկանում է ֆինասնական խնդիրները, ինչպես նաև անվտանգության և նյութատեխնիկական ապահովման խնդիրները, որոնց հետ բախվում է ընտրահանձնաժողովը»:
Ընտրությունների օրվա տեղափոխումը տեղի է ունենում ԱՄՆ-ի՝ թալիբների հետ խաղաղ համաձայնության գալու փորձերի ֆոնին: Որոշ գործիչներ կարծում են, որ ընտրությունները միտումնավոր են հետաձգվել այդ բանակցությունների համար ավելի մեծ տարածություն ստեղծելու նպատակով: