Բարձր ենք գնահատում Նիդեռլանդների օրենսդիրների այս համարձակ քայլը․ ԱՀ ԱԳՆ

Հրապարակող՝

Արցախի ԱԳՆ-ի կոչը Ադրբեջանին և Թուրքիային զենք ու զինամթերք տրամադրող երկրներին

Ամենադիտվածներ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ողջունում ենք ս.թ. նոյեմբերի 17-ին Նիդեռլանդների խորհրդարանի կողմից բանաձևերի ընդունումը, որոնցում խորհրդարանը դիմում է երկրի կառավարությանը՝ ԵՄ մակարդակում հետամուտ լինել անհատական պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի նախագահի, փոխնախագահի, Թուրքիայի նախագահի և այլոց դեմ, որոնք պատասխանատու են Արցախում իրականացված պատերազմական հանցագործությունների և բռնարարքների համար։

Խորհրդարանը նաև կոչ է անում դադարեցնել ԵՄ անդամ երկրների կողմից Թուրքիային զենքի մատակարարումը Արցախի դեմ ագրեսիայում նրա մեղսակցության պատճառով։

Բարձր ենք գնահատում Նիդեռլանդների օրենսդիրների այս համարձակ քայլը, որը վկայում է մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների և արդարության գաղափարներին հավատարմության, ինչպես նաև մարդկության դեմ հանցագործությունների անթույլատրելիության և դրանց կանխարգելման ու դատապարտման շուրջ նրանց վճռական դիրքորոշման մասին։

Հուսով ենք, որ Նիդեռլանդների խորհրդարանի այս քայլը նախադեպ կհանդիսանա նաև այլ երկրներում նմանատիպ որոշումների ընդունման համար։

Հարկ է նշել, որ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ որտեղ կոչ է արել միջազգային հանրությանը, որպես Ադրբեջանին զսպելու և պատասխանատվության ենթարկելու միջոց, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ կիրառել անհատական բնույթի պատժամիջոցներ»,- նշվում է Արցախի ԱԳՆ հայտարարությունում:

Ամենաթարմ