ԱԳՆ նախարարը հայտնել է, թե երբ է հնարավոր Փաշինյան-Ալիև հանդիպումը

Ամենադիտվածներ

«France 24» լրատվամիջոցին տված հարցազրույցում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտնել է, որ Ես չեմ կարող համաձայնել այն կարծիքի հետ, որ ԵԱՀԿ Մինասկի խմբի համանախագահության ձևաչափը չի աշխատում:

Նախարարն նշել է, որ ձևաչափը գործել է շատ արդյունավետ, և ունի շատ ամուր հիմքեր, որտեղ բոլոր երեք երկրները աշխատում են ներգրավված կերպով:

«Նրանք շարունակում են մեծ ներդրում ունենալ խաղաղ գործընթացում: Ես այն համարում եմ շատ դրական դերակատարություն և չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու այն պետք է փոխվի»,-ընդգծել է Մնացականյանը:

Մնացականյանը անդրադառնալով հարթին, թե երկու երկրների առաջնորդների հանդիպումը վճռական դեր կխաղա՞ լարվածության թուլացման և փակուղուց դուրս գալու հարցում, Հայաստանի ԱԳՆ նախարարը հայտնել է, որ մեր կողմը հանձառու է օգտագործել յուրաքնչյուր միջոց խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:

«Ղեկավարների միջև հանդիպումները գործընթացի մաս է, դրանք եղել են նախկինում. և կարծում եմ՝ վերստին կլինեն: Սակայն այս հանդիպումները պետք է զգուշորեն նախապատրաստվեն, քանի որ մենք իրապես ձգտում ենք ստեղծելու առաջընթացի լավ հիմքեր:

Այսպիսով, կա արտգործնախարարների անմիջական ներգրավվածություն, որոնք բանակցում են, և արտգործնախարարներն են նախապատրաստում իրենց առաջնորդների աշխատանքը: Մենք կշարունակենք աշխատել բանակցություններում արդյունքի հասնելու համար։

Ղեկավարների հանդիպումը տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մենք լավ հիմքեր կնախապատրաստենք նմանօրինակ հանդիպման համար, որպեսզի բանակցություններում առաջընթաց գրանցվի»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը:

 

Ամենաթարմ