ԱԳՆ-ի մոտ տեղի ունեցած վթարից տուժած քաղաքացիները տեղափոխվել են հիվանդանոց

Հրապարակող՝

elon-musk-1100×733

Ամենադիտվածներ

ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի հարակից տարածքում մայիսի 10-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած երկու քաղաքացի տեղափոխվել են Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:

«Ներկա պահին քաղաքացիները գտնվում են հետազոտման փուլում, լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք քիչ ուշ»,- գրել է Դանիելյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևանում Պարեկապահակային ծառայության հաշվեկշռում գրանցված ավտոմեքենայի մասնակցությամբ մայիսի 10-ին տեղի էր ունեցել ավտովթար:

Ամենաթարմ