fbpx
Էկո

Աղվեսը վերադարձվեց վայրի բնություն․ տեսչական մարմին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջին ահազանգ էր ստացվել վանդակում պահվող աղվեսի վերաբերյալ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԲԸՏՄ-ի Facebook-ի էջից։

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցներն անհապաղ մեկնել և Երևան քաղաքի Խուդյակով փողոցի 175/1 հասցեում՝ «Կարաս» սրճարանի ետնամասում հայտնաբերել են անազատության մեջ պահվող աղվես, որին սրճարանի բակից աշխատակիցը բռնել և վանդակում էր պահել մոտ 20 օր։

Նշվում է, որ տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում աղվեսը տեղափոխվել է Ջրվեժի արգելոցապարկային համալիրի հարակից տարածք և բաց թողնվել վայրի բնություն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ