fbpx
Արցախ

1 շաբաթում ոչնչացվել են 1 միավոր ավիառումբ, 3 կասետային հրթիռ և 2 պայթուցիչ. ԱՀ ԱԻՊԾ

Օգոտսոսի 30-ին ԱՀ ԱԻՊԾ-ը հատնել է, որ 2021 թվականի օգոստոսի 23-29-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում արձանագրվել է 1341 զանգ, որից՝ 53-ը՝ տեխնածին, 55-ը՝ սոցիալ-կենցաղային բնույթի, 39-ը՝ արտակարգ պատահարների վերաբերյալ կանչեր են:

«Հրդեհավտանգ շրջանը շարունակվում է: Հաշվի առնելով, որ հանրապետության տարածքում առաջիկայում ևս ջերմաստիճանի նահանջ չի կանխատեսվում, ներքին գործերի նախարարությունը շարունակում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավոր վտանգներից խուսափելու համար:

Հրշեջ փրկարարներն անցած շաբաթվա ընթացքում կատարել են 39 ելք: Ստեփանակերտում գրանցվել է 13, Մարտակերտի շրջանում՝ 1, Մարտունու շրջանում՝ 10, իսկ Ասկերանի շրջանում՝ 12 դեպք: Հրդեհի մասին կանչեր են գրանցվել Շուշիի շրջանի անտառածածկ գոտում և Քաշաթաղի շրջանում:

Յոթ օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների մասին 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 3 կանչ: Տուժել է 11 քաղաքացի: Փրկարարները ոստիկանության ծառայողների և բժիշկների օգնությամբ վերջիններիս տեղափոխել են բուժհաստատություններ: ՃՏՊ դեպքերից մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը՝ The Halo trust և «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի սակրավորների հետ շաբաթվա ընթացքում իրականացրել են ինժեներահետախուզական աշխատանքներ Արցախի ողջ տարածքում: Հայտնաբերվել և ոչնչացվել է 1 միավոր ավիառումբ, 3 կասետային հրթիռ և 2 պայթուցիչ:

Կենցաղային բնույթի 45 կանչ է գրանցվել, որից 20-ը՝ ջրամատակարարման վերաբերյալ: Փրկարարները խմելու ջուր են մատակարարել Անդրանիկի, Վ.Սարգսյան, Կնունյանցների, Թումանյան և Մարտունի թաղամասերի բնակիչներին: Գրանցվել է հիվանդի տեղափոխման 5 կանչ, դռան՝ 7 և վերելակի բացման 2 դեպք:

ԱԻ պետական ծառայության ջրափրկարարները համաձայն հիմնական միջոցառումների պլանի, անցած շաբաթ Սարսանգի ջրամբարում անցկացրել են ջրասուզական հերթական պարապմունքները:

Ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն Արցախի գրավյալ տարածքներում որոնողական աշխատանքներ կատարելու նպատակով իրականացրել են 6 ելք: Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է 1652 աճյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ