fbpx
Արցախ

Գառնիկ Ավագիմյանը նշանակվել է ԱՀ ԱԻՊԾ տնօրենի առաջին տեղակալ

ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով փրկարար ծառայության գնդապետ Գառնիկ Ավագիմյանն ազատվել է ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԻ պետական ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնին:

Նախարարը երեկ` հունիսի 2-ին, ԱԻ պետական ծառայության կենտրոնական ապարատի պատասխանատու սպաներին է ներկայացրել Գառնիկ Ավագիմյանին, շնորհավորել, նշելով, որ մեր միասնականությունից ու կոլեկտիվի ներքին համերաշխությունից է մեծապես կախված ոլորտի հաջողությունը:

Կարեն Սարգսյանը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Սամվել Պետրոսյանին երկարամյա ծառայության համար, որն ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՆԳ նախարարի առաջին տեղակալի պաշտոնին:

Ըստ նախարարի՝ համակարգի փորձառու ծառայողներն իրենց տարիների փորձն ու գիտելիքներն այսուհետ ևս կշարունակեն ծառայեցնել համակարգի գործունեության արդյունավետությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ