ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը հայտնել է, որ ապրիլի 27-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ունկնդիրների պատվիրակությանը՝ դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ։
«Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներին, բաց թողնված հնարավորություններին, առկա իրողություններին:
- Պետք է ամրագրենք ու սրբագրենք Արցախի և Հայաստանի անկախությունը․ ԱՀ ԱԺ նախագահ
- Արցախի անկախության հռչակման 30-ամյակի կապակցությամբ ԱՀ ԱԺ-ն հատուկ նիստ կգումարի
Պատասխանելով ապագա դիվանագետների հարցերին՝ Արթուր Թովմասյանը խոսել է միջխորհրդարանական կապերի, բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածության, տարածաշրջանային մարտահրավերների մասին:
Հանդիպումն ավարտվել է հուշանվերների փոխանակմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: