Հոկտեմբերի 20-ին Արցախի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի Թաղավարդ համայնք և տեղում ծանոթացել ընթացիկ տարում պետական և բարեգործական միջոցներով իրականացված ծրագրերին:
«Երկրի ղեկավարը տեղում աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, քննարկել համայնքի՝ հրատապ լուծում պահանջող խնդիրները, զարգացման ծրագրերը, ինչպես նաև՝ տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցը:
- Արայիկ Հարությունյանը Պուտինին ցավակցել է Պերմում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ
- Արայիկ Հարությունյանն այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին
Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ առաջադրված բոլոր խնդիրները Կառավարության ուշադրության կենտրոնում են և, ըստ առաջնահերթության, համապարփակ կերպով կտրվեն դրանց լուծումները:
Նշվում է, որ այցի ընթացքում Հանրապետության նախագահին ուղեկցում էին Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը և Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

