Բուրկինա Ֆասոյում ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, ինչի հետևանքով 39 մարդ է զոհվել: Այս մասին հայտարարություն է տարածե; Բուրկինա Ֆասոյի կառավարությունը:
Հարձակումը տեղի է ունեցել Սում նահանգի Սիլգաջի գյուղում:
«Պաշտպանության և անվտանգության ուժերի իրականացրած գործողությունների արդյունքում հաստատվել է մեր 39 քաղաքացիների մահը այս բարբարոսական ու վախկոտ հարձակման հետևանքով»,-ասված է կառավարության հայտարարության մեջ:
Կառավարությունն իր ցավակցությունն է հղել զոհեր ընտանիքներին:
2014 թվականի օգոստոսից Սահարա-Սահելյան տարածաշրջանի երկրներում (Մավրիտանիա, Մալի, Նիգեր, Չադ և Բուրկինա Ֆասո) Ֆրանսիայի մասնակցությամբ անցկացվում է Barkhane ռազմական օպերացիան՝ ընդդեմ «Բոկո Հարամ» ահաբեկչական կազմակերպության, որը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետությանը»: