Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում այսօր առավոտյան ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով 10-ից ավել զինծառայող է զոհվել։
Այս մասին տեղեկանում ենք սիրիական ԶԼՄ-ներից։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող Ռայիս կամրջի վրա։ Ահաբեկիչները գործարկել են 2 պայթուցիկ սարք այն պահին, երբ անցնելիս է եղել սիրիական բանակի զինվորներով ավտոբուսը։ Պայթյունը խլել է 14 զինծառայողի կյանք։
Նշվում է նաև, որ սակրավորներին հաջողվել է ևս մեկ պայթուցիկ սարք վնասազերծել։