Առողջապահություն
11:43 20/10/2021

3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր տվյալներ՝ Գազելի վթարից

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր առավոտյան ողբերգական վթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին։ Մարդատար Գազելը կողաշրջվել է, որ հետևանքով նախնական տվյալներով կա 5 զոհ ու 13 հոսպիտալացված։

«Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված 10 վիրավորների 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, որոնցից 2-ն այժմ վիրահատվում են։

Այս մասին Facebook-ի էջում գրել է Առողջապահության նախարարությունը։

Նշվում է, որ մյուսների վիճակը միջին ծանրության է գնահատվում։ Իսկ Աշտարակի ԲԿ տեղափոխված մյուս 3 վիրավորների վիճակը գնահատվում է բավարարից՝ միջին ծանրության։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ