Սիրիացի ահաբեկիչների նոր խումբ է պատրաստվում տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խոսքը շուրջ 1000 գրոհայինների մասին է։ Տեղեկություն է ստացվել նաև, որ ավելի վաղ՝ հոկտեմբերի 16-ին կրկին շուրջ 1000 գրոհայիններ Թուրքիայի միջոցով տեղափոխվել են ԼՂ հակամարտության գոտի։
РИА-ի զրուցակիցը տեղեկացրել է, որ նոր խումբը պետք է տեղափոխվի առաջիկա օրերին։