ԱՄՆ-ի միանգամից 3 համալսարանում պայթյունների սպառնալիքի վերաբերյալ հաղորդագրություններ են ստացվել, որից հետո դրանց ավանների մի մասը տարհանվել են։
Այս մասին հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները։
Նշվում է, որ նման ահազանգեր են ստացվել Կոլումբյան, Քոռնելի և Բրաունի համալսարանների վերաբերյալ։
Կոլումբյան համալսարանի համալսարանական 2 շենքերից տարհանում է իրականացվել, բայց հետո ռումբի վերաբերյալ ահազանգը ճանաչվել է կեղծ ու համալսարանը վերադարձել է իր բնականոն կյանքին։
Քոռնելի համալսարանական ավանում տարհանումը շարունակվում է։ Համալսարանի Twitter-ում հայտնված հաղորդագրության մեջ խնդրվում է խուսափել կենտրոնական ավանից։
Բրաունի համալսարական ավանի մեծ մասն արդեն իսկ տարհանվել է։ Այս պահին ընթանում է հետաքննություն։
Դեռևս մանրամասներ չեն հաղորդվում այն առումով, թե ով կամ ովքեր են կանգնած այս ահազանգերի ու սպառնալիքների ետևում։
