fbpx
Արցախ

Ուզո՞ւմ եք Արցախի կարգավիճակի հարցը լուծվի, 1-3 տարում Արցախը բնակեցրեք ևս 400 հազար մարդով․ Այվազյան

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Արցախի կարգավիճակի խնդրին ու կարևոր հարցեր հնչեցրել։

«Ուզու՞մ եք Արցախի կարգավիճակի հարցը լուծել: Կազմակերպեք 1-3 տարում Արցախը բնակեցվի ևս 400000 մարդով:

Ո՞վ ա մեզ բռնել հիմա, այդքան մարդ տեղափոխվի իր ծննդավայր, գյուղ, բնակավայր, ի վերջո՝ հայրենիք:

Ինչու՞ իշխանությունից մինչև ընդդիմություն չեն խնդրում ու կազմակերպում դա, ինչու՞ ոչ մի հասարակական կազմակերպություն, հանրային նախաձեռնություն դա մեծ ծավալով չի փորձում իրականացնել:

Հարց դնեմ յուրաքանչյուրի առաջ: Հատկապես ծագումով Արցախի հետ կապ ունեցող, նաև Արցախի մասին առավոտից երեկո մտածող, բայց ելքեր չիմացողների համար. եթե իմանաս, որ 1-3 տարի քո Արցախում բնակվելով Արցախին միջազգային կարգավիճակ կտաս, պատրա՞ստ ես գնալ և բնակվել», – գրել է Այվազյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ