Սեօտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ շարունակում է բացատրական աշխատանքը` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ:
«Օգոստոսի 30-ին ոստիկանության Մեղրիի բաժնում ստացված զանգը հենց նման քարոզչության արդյունք էր: Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ ցանկանում է կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք: Նա ոստիկաններին նկարագրել էր, թե որտեղ է թաքցրել հրազենը, նաև նշել, որ ինքը վերջին պատերազմի մասնակից է, ինքնաձիգն էլ բերել է ռազմի դաշտից:
- Ոստիկանությունում տեղի է ունեցել ամփոփիչ խորհրդակցություն
- Ռոբերտ Սուքիասյանը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն
Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց նշված վայր: Մեղրիի նախկին խճաքարի գործարանի բաց հանքի մետաղյա ջրի բաքի տակից նրանք հայտնաբերեցին պարկով փաթաթված, գործարանային համարը ջնջած ինքնաձիգ և մեկ պահեստատուփ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Քարոզչական աշխատանքը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ: