fbpx
Իրավական

Ռոբերտ Սուքիասյանը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն

Ռոբերտ Սուքիասյանին կալանավորելու Քննչական կոմիտեի միջնորդության մասին ես տեղեկություններ չունեմ: ՀԺ-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը:

Քննչական կոմիտեից քիչ առաջ մեզ տեղեկացրել էին, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ):

Ռոբերտ Սուքիասյանի պաշտպանը հայտնել է, որ նա ինքնակամ է ներկայացել ոստիկանություն և պատրաստակամություն է հայտնել աջակցել իրավապահ մարմիններին։

«Ներկայացրել է իր օրինական զենքը, որն առգրավվել է: Դրանից հետո ձերբակալումն ինձ համար արդեն ապօրինի է: Եթե անձն ինքնակամ ներկայանում է ոստիկանություն, ի՞նչ փախչելու մասին է խոսքը: Ռոբերտ Սուքիասյանը հարցաքննվել է որպես կասկածյալ, ցուցմունք է տվել դեպքի հանգամանքների մասին, ընդունել է, որ ինքն է կրակել՝ պաշտպանության նպատակով»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ