Նոյեմբերի 9-14-ը կայանալիք Առողջապահության համաշխարհային վեհաժողովի 73-րդ նստաշրջանի ժամանակ քննարկման առանցքային հարցերից մեկը նոր համավարակն է լինելու:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ մարդկությունը պետք է սկսի նախապատրաստվել նոր համավարակին։
«Վերջին մեկ տարում մենք տեսանք, որ արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու համար առողջապահական ամուր ենթակառուցվածքներ ունեցող երկրները կարողացան արագ գործել SARS-CoV-2 վիրուսի տարածումը վերահսկելու և զսպելու համար», – նշվում է հայտարարության մեջ։
Ինչպես նշում են ԱՀԿ-ում, հարկավոր է ապահովել, որ «բոլոր երկրներն ավելի լավ նախապատրաստված լինեն COVID-19-ի ու այլ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդությունների հայտնաբերմանն ու արձագանքմանը»։
Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

