ահկ
Արգանդի վզիկի քաղցկեղի կանխարգելում. ԱՀԿ-ն թարմացրել է պատվաստման և սքրինինգի նպատակները
ԱՀԿ-ի նոր տվյալները ընդգծում են արգանդի վզիկի քաղցկեղի վերացմանն ուղղված գլոբալ ջանքերը՝ պատվաստումների և պարբերական ստուգումների միջոցով:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է Կոնգոյում «Բունդիբուգյո» էբոլա վիրուսի տարածման մասին
ԱՀԿ-ն հաստատել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում «Բունդիբուգյո» էբոլա վիրուսի 1460 դեպք և 452 մահվան ելք՝ նախազգուշացնելով վիրուսի տարածման վտանգի մասին:
Եվրոպայում շոգի պատճառով արձանագրվել է ավելի քան 1300 մահվան դեպք. ջերմաստիճանը հատել է 40 աստիճանի սահմանը
Եվրոպայում ծայրահեղ շոգի հետևանքով արձանագրվել է ավելի քան 1300 մահվան դեպք, իսկ ջերմաստիճանը հատել է 40 աստիճանի շեմը՝ ծանրաբեռնելով առողջապահական համակարգերը։
Ռուսաստանում կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծ է. ԱՀԿ
Եվրոպական տարածաշրջանում Կապիկի ծաղիկի բռնկման վտանգը մեծացել է՝ մի քանի նոր երկրներում բռնկման պատճառով: Այս մասին ասել է Ռուսաստանում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում բռնկման վտանգը բարձր է»,- ասել է նա։ Վույնովիչը ասել է, որ կազմակերպությունը բոլոր երկրներին խորհուրդ է տալիս ջանքեր գործադրել՝ հայտնաբերելու Կապիկի ծաղիկի նոր դեպքեր և կոնտակտային հետքեր՝ բռնկումը վերահսկելու…
ԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ Փարիզն ու Վաշինգտոնը դադարեցրել են շփումը. Զախարովա
Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա անտեսել բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով «Լուրերի» հարցին: «Նրանք առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից ցուցադրաբար դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով…
ԱՀԿ-ն կապիկների ծաղկի գիտնականների խնդրանքով անվանումը կփոխի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կապիկների ծաղկի վիրուսն առաջիկայում կանվանափոխի: Այս մասին հայտարարել Է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «ԱՀԿ-ն նաև ամբողջ աշխարհի գործընկերների փորձագետների հետ աշխատում Է կապիկների ծաղկի վիրուսի և դրանով պայմանավորված հիվանդության անունը փոխելու վրա: Մենք նոր անվանումների մասին կհայտարարենք առաջիկայում»,-Գեբրեյեսուսը հայտարարել Է ճեպազրույցի ժամանակ: Տարբեր երկրների ավելի քան 30 գիտնականներ նամակ են…
Կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամի առաջացման վտանգ կա․ ԱՀԿ ղեկավար
Կորոնավիրուսի նոր, ավելի վտանգավոր շտամի առաջանալու վտանգը, որի դեմ գոյություն ունեցող պատվաստանյութերն անզոր կլինեն, միանգամայն իրական է։ Այս մասին Բրատիսլավայում Globsek-2022 անվտանգության հարցերով համաժողովի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Նրա ելույթի տեքստը Ժնեւում տարածել է ԱՀԿ-ի մամուլի ծառայությունը: «Գոյություն ունի նոր, ավելի վտանգավոր տարբերակի [SARS-CoV-2 վիրուսի] առաջացման իրական և…
Ադրբեջանը դիմել է ԱՀԿ-ին՝ խնդրելով տրամադրել թեստեր՝ կապիկի ծաղիկի հայտնաբերման համար
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)։ Նախարարությունը խնդրել է երկրին տրամադրել թեստեր՝ կապիկի ծաղիկ հիվանդության հայտնաբերման համար։ Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էլվին Հաջիևը։ Նա նաև նշել է, որ մինչ այժմ Ադրբեջանում այս վիրուսով վարակման ոչ մի դեպք չի հայտնաբերվել։
Աշխարհի 27 երկրում կապիկի ծաղկի 257 հաստատված դեպք կա․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է աշխարհի 27 երկրում կապիկի ծաղկի 257 հաստատված և մոտ 120 ենթադրյալ դեպքի մասին: Նշվում է, որ հիվանդերը հիմնականում միասեռական տղամարդիկ են: Մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել: Մայիսի 13-ից սկսած՝ հիվանդությունը հայտնաբերվել է արդեն 23 երկրում, որոնք չեն հանդիսանում էպիդեմիկ: Կազմակերպությունում նշել են, որ դեպքերի զգալի մասում մասնագետները կապ չեն…
Աշխարհում երեխաների մոտ հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 650 դեպք
Ապրիլի սկզբից աշխարհի 33 երկրում երեխաների շրջանում հայտնաբերվել է անհայտ ծագման հեպատիտի 650 հնարավոր դեպք: Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ հավելելով, որ գլոբալ մակարդակով ռիսկը գնահատում է չափավոր: Այդ ծանր, սուր հեպատիտի պատճառը մնում է անհայտ, գտնվում է հետազոտման փուլում: ԱՀԿ տվյալներով՝ առնվազն 38 հիվանդի համար պահանջվել է փոխպատվաստում, 9 երեխա մահացել է:…
Արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք
Հիվանդություններիկ վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 338 հաստատված դեպք, ևս 93 դեպք հետազոտվում է, մահացու դեպքեր չկան։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 20 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա,…
Ֆինլանդիայում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքն է գրանցվել Ֆինլանդիայում: Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը Հելսինկիի համալսարանական հիվանդանոցի տարածած հաղորդագրության մեջ։ «Հավանականության բարձր աստիճանով Ֆինլանդիայում հայտնաբերվել է կապիկի ծաղիկի վարակի առաջին դեպքը։ Վերցված կենսաբանական նյութից վերջնական ախտորոշումը հիվանդի մոտ կկատարվի մինչև շաբաթվա վերջ»,- ասվում է այնտեղ: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել էր, որ մայիսի…
Արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք 17 երկրում
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) թարմացված տվյալների` սկսած մայիսի 7-ից այսօրվա դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղիկ հիվանդության 178 դեպք, և ևս 90 կասկածելի դեպք հետազոտվում է։ Հիվանդության դեպքերը հաստատվել են 17 ոչ էնդեմիկ երկրում (Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա, Բելգիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Իտալիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա,…
Կապիկի ծաղիկով վարակված մարդկանց մահվան դեպքեր չեն գրանցվել. ԱՀԿ
Մարդկանց մոտ կապիկի ծաղիկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 92-ի, մահվան դեպքեր չեն գրանցվել, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Կապիկի ախտանշանները վերանում են մի քանի շաբաթվա ընթացքում, սակայն որոշ դեպքերում կարող են հանգեցնել բարդությունների և նույնիսկ մահվան:Մարդկանց վարակման դեպքեր են հայտնաբերվել ավելի քան տասնյակ երկրներում: Այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Կանադայում,…












