CNBC-ի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ քիչ հավանական է համարում, որ հնարավոր է արմատախիլ անել վիրուսը:
ԱՀԿ ղեկավարներից Մայքլ Ռայանը նշել է, որ թեև որոշ երկրներ արդյունավետ կերպով վերահսկում են կորոնավիրուսի տարածումը, սակայն «միշտ էլ կլինի ռիսկ», և հիվանդությունը կարող է արագ տարածվել։
Պաշտոնյան համավարակը համեմատել է հրդեհի հետ: Նրա խոսքով՝ Փոքր հրդեհը դժվար է տեսնել, բայց այն հեշտ է մարել: Մեծ կրակը հեշտ է տեսնել, բայց շատ դժվար է մարել։
«Կորոնավիրուսի դեպքերի «փոքր հրդեհները» վերացնելու համար իշխանությունները պետք է ունենան վերահսկողության համապատասխան մեթոդներ, որպեսզի կանխեն փոքր օջախների վերածվելը չվերահսկվող բռնկումների»,- հավելել է Մայքլ Ռայանը։

