Առողջապահության համաշխարհային կազմակերպության երկու փորձագետներ երկօրյա այցով կմեկնեն Չինաստանի մայրաքաղաք` կորոնավիրուսային հիվանդության պատճառներն ուսումնասիրելու առաքելությամբ:
Տեղում կենդանիների գծով աշխատելու է մեկ փորձագետ և մեկ համաճարակաբան, ովքեր կպարզեն ապագա առաքելության շրջանակը, որն է կպարզի, թե ինչպես է վիրուսը կենդանիներից մարդկանց փոխանցվել:
Հիշեցնենք, որ նախնական վարկածով գիտնականները կարծում են, որ վիրուսն առաջացել է չղջիկներից:
Այս մասին հայտնում է AP- ն:

