ԱՀԿ-ն թարմացնելու է կորոնավիրուսի բուժման ուղեցույցները

Հրապարակող՝

Կորոնավիրուս. վտանգավորության աստիճանը ու տարածման տենդենցներն

Ամենադիտվածներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ պատրաստվում է թարմացնել կորոնավիրուսով վարակվածներին բուժելու վերաբերյալ իր ուղեցույցները:

Հայտնի է, որ դրանք բխում են կլինիկական փորձաքննության արդյունքներից, որոնք ցույց են տվել, որ էժան, սովորական ստերոիդը կարող է օգնել փրկել խիստ ծանր հիվանդներին:
Ըստ ԱՀԿ-ի՝ դեքսամետազոնը կրճատել է մահացության մակարդակն առավել ծանր հիվանդների շրջանում մոտավորապես մեկ երրորդով:
Հավելենք, որ այս դեղամիջոցն օգտագործվել է 1960-ականներից ի վեր բորբոքումները նվազեցնելու համար այլ հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են արթրիտը:
Չնայած դեքսամետազոնի ուսումնասիրության արդյունքները նախնական են, սակայն նախագծի հետազոտողները ենթադրում են, որ դեղը պետք է անմիջապես դառնա ստանդարտ խիստ ծանր հիվանդների մոտ:

Ամենաթարմ