fbpx
Հասարակություն

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Ընդամենը 12 համայնքների թվով 38 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 5992 կրակոց:

Հուլիսի 9-ին, ժամը 15:20-ից 15:36-ը Վայոց ձորի մարզի Արենի, Աղավնաձոր, Մոզրով համայնքների տարածքներում տեղակայված 6 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 868 կրակոց:

***

Ժամը 15:00-ից 15:35-ը Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Երզնկա համայնքների տարածքներում տեղակայված 6 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 892 կրակոց:

***

Ժամը 14:45-ից 15:37-ն Արագածոտնի մարզի Փարպի, Ղազարավան, Կարբի, Օհանավան, Արտաշավան, Սաղմոսավան համայնքների տարածքներում տեղակայված 24 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 4032 կրակոց:

***

Ժամը 12:29-ից 12:44-ը Լոռու մարզի Միխայելովկա համայնքի տարածքում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 200 կրակոց:

***

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ հետևյալ համայնքների տարածքներում տեղացել է մանր կարկուտ՝

չպաշտպանվող տարածքներ՝ Վայոց ձորի մարզի Հորս գյուղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ