fbpx
Հասարակություն

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է

Հուլիսի 25-ին, ժամը 17:14-ից 17:55-ը Լոռու մարզի Մեծ Այրում և Շնող համայնքների տարածքներում տեղակայված 8 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1100 կրակոց:

***

Ժամը 16:51-ից 17:30-ը Լոռու մարզի Կողես, Յաղդան, Այգեհատ, Օձուն, Մղարթ և Արևածագ համայնքների տարածքներում տեղակայված 9 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1800 կրակոց:

***

Ժամը 16:12-ից 16:31-ը Լոռու մարզի Լեջան համայնքի տարածքում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 200 կրակոց:

***

Ժամը 16:10-ից 16:31-ը Լոռու մարզի Մեդովկա համայնքի տարածքում տեղակայված 2 գազագեներատորային հակակարկտային կայանքի միջոցով ներգործության է ենթարկվել և վնասազերծվել երրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 200 կրակոց:

Ընդամենը 10 համայնքների 21 գազագեներատորային հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 4 ամպ, կատարվել է 3300 կրակոց:

Ըստ ռադիոլոկացիոն կայաններից ստացվող տվյալների՝ դիտարկվող տարածքներում կարկտահարության դեպքեր չեն գրանցվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ